Հայ-ադրբեջանական սահմանի ողջ ամբողջ երկայնքով է լարվածությունը: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունների ընթացքում, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաեւ եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Դրանք եղել են ոչ այդքան ինտենսիվ եւ այլ տեղերում չունենք նման իրավիճակ»,- ասաց Հովհաննիսյնաը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը