Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է ԼՂ շփման գծում իրավիճակի սրման հետևանքով Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին:
Ինչպես նշում է ria.ru-ն, Ալիևի ուղերձը հեռարձակել է ԱԶՏՎ պետական հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը