25 09 2020

Այսինքն՝ վարչապետ Փաշինյանը Ալիևի հետ բանակցել է հայկական կողմի կապիտուլացիայի վերաբերյալ. քաղաքագետ

Այսինքն՝ վարչապետ Փաշինյանը Ալիևի հետ բանակցել է հայկական կողմի կապիտուլացիայի վերաբերյալ. քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Փաստորեն վարչապետ Փաշինյանը Արցախի ԱԺ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ չհերքեց Ալիևի և Haqqin.az-ի բացահայտումներն արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ անվանելով այդ տեղեկությունները պարզապես «կոնֆիդենցիալ ինֆորմացիա»:

Ի՞նչ ունենք վերջնարդյունքում: Փաշինյանն Ալիևից ժամանակ էր խնդրել ներքին ընդդիմախոսներին լռեցնելու համար՝ խոսք տալով կարգավորել Ղարաբաղի հարցը Լևոն Տեր-Պետրոսյանի մոդելով, այն է՝ «փուլային տարբերակով» Արցախը փաստացի հանձնել Ադրբեջանին: Այսինքն՝ վարչապետ Փաշինյանը Ալիևի հետ բանակցել է հայկական կողմի կապիտուլացիայի վերաբերյալ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ