Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում սեպտեմբերի 25-ին, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը