24 09 2020

Ավելի նպատակահարմար է, որ գյուղական ճանապարհները ոչ թե ասֆալտվեն, այլ սալարկվեն. Փաշինյան



Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 24-ին նիստում որոշում կայացրեց, որով կարգավորվում է համայնքային ճանապարհների, փողոցների կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացակարգը:

Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը նշեց. «Մենք բավական երկար ժամանակ քննարկում ենք գյուղական, տեղական նշանակության ճանապարհների որակի լավարկման հարցը, որովհետև գիտեք, ցավոք սրտի մեր շատ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են: Մեզ համար ռազմավարական խնդիր է գյուղական համայնքներում կյանքի որակի փոփոխությունը և նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք, որ բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ