23 09 2020

Անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը Երևանում նվազել է, գյուղերում ՝ ընդհակառակը․ Սուրեն Թովմասյան



Ինչպես մի շարք ոլորտներում, այնպես էլ անշարժ գույքի շուկայում համավարակը թողեց իր բացասական ազդեցությունը։ Մամուլի ասուլիսում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ դա պայմանավորված էր նաև Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակների որոշ ժամանակ փակ լինելու և անկանոն ձևով աշխատելու հետ: Ըստ էության, այն ժամանակահատվածում, երբ Կադաստրի կոմիտեի գրասենյակները փակ էին, աշխատանքն ապահովվում էր առցանց գրասենյակների միջոցով: Թեպետ առցանց հարթակների միջոցով չէր ստացվում դիմումների այն ծավալը, որն իրական պատկերի մասին խոսեր: Երբ վերջին ամիսներին սպասարկման գրասենյակները բացվեցին, արդեն պատկերն այլ է:

«Ընթացիկ տարվա օգոստոսին անշարժ գույքի շուկայում գրանցվել է 16 հազար 491 գործարք: Այս ցուցանիշը 2020 թվականի հուլիսի համեմատ աճել է մեկ ու կես տոկոսով, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 6.3 տոկոսով: Անշարժ գույքի շուկայում մենք նկատում ենք ակտիվացում»,- ասաց Սուրեն Թովմասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ