Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2020 թվականի օգոստոս ամսվա ցուցանիշները, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 618 հազար, ինչը 2020 թվականի հուլիսի համեմատ` ավելի է շուրջ 5 հազարով, իսկ 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատությամբ` 13.4 հազարով:
Միաժամանակ, 2020 թվականի օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 202 հազար դրամ` նախորդ տարվա 188 հազար դրամի փոխարեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը