21 09 2020

Նորից մտածեք, թե ինչու Նիկոլը Ալիևին երբեք չի պատասխանում. Արա Վարդանյան

Նորից մտածեք, թե ինչու Նիկոլը Ալիևին երբեք չի պատասխանում. Արա Վարդանյան

Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

Զգում եք չէ՞, որ Ալիևին Նիկոլը երբեք չի պատասխանում։ Բոլոր կիսագրագետ (մեծամասամբ տգետ) պատասխանները տրվում են պատգամավորների և ԱԳՆ խոսնակի մակարդակի վրա։

Հիշում եք չէ՞ Մյունխենում մերի խղճուկ կեցվածքը։

Իսկ հիմա հիշեք Ալիևի հետ վերելակից դուրս գալուց երկուսի գոհ դեմքերը։ Դե երկուսն էլ հասել էին իրենց ուզածին. Ուղղակի մեկը իր երկրի շահն էր հետապնդում, իսկ մյուսը իր իսկ երկրի հաշվին իր անձնական շահը:

Դե վերջում էլ նորից մտածեք, թե ինչու Նիկոլը ալիևին երբեք չի պատասխանում:

Դե ձեռքի հետ էլ մտածեք, ինչու՞ իշխանությունը զավթելուց հետո նպատակ դրվեց կարել գործ և առանց որևէ հիմք ունենալու կալանավորել հենց Նախագահ Քոչարյանին։
Ինչու՞ հարուցվեց շինծու գործ Նախագահ Սերժ Սարգսյանի վրա։

Ամեն ինչ ավելին քան պարզ է։ Հասկանում եմ, որ դժվար է հավատալ, բայց դե չհավատալ էլ չի լինի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ