Այսօր պաշտոնական հարցում եմ ուղարկել առողջապահության նախարարությանը՝ խնդրելով առկայության դեպքում ինձ տրամադրել տվյալներ այն մասին, թե քանի անչափահաս է Կովիդ-19-ով վարակվել կամ վարակի աղբյուր հանդիսացել հունիս-օգոստոս ամիսների ընթացքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը։
«Նաև խնդրել եմ պատասխանել, թե արդյոք կա՞ մասնագիտական եզրակացություն, որ մի քանի ժամ դիմակներով դասի նստելը չի վտանգելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությունը, իսկ եթե կա նման վտանգ, ապա ունե՞նք արդյոք արագ ռեաբիլիտացիայի գործիքակազմ, հմտություններ և ռազմավարություն»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը