15 09 2020

«Պոպոքը սնունդ չի, էտի որևիցե բան ա». Ոստիկանը տուգանել է ընկույզ ուտող քաղաքացուն

«Պոպոքը սնունդ չի, էտի որևիցե բան ա». Ոստիկանը տուգանել է ընկույզ ուտող քաղաքացուն

Ֆեյսբուքյան օգտատերերից Վալերի Մանուչարյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ոստիկանը նրան տուգանել է դիմակ չկրելու համար:

Զավեշտալին այն է, որ քաղաքացին այդ պահին պոպոք ուտելիս է եղել, իսկ ոստիկանը պնդում է, որ պոպոքը սնունդ չի համարվում:

Ոստիկանն ասում է. «Դուք որ ասում եք՝ սնվում եմ, պոպոքը սնունդ չի համարվում: Պոպոքը ասենք, էտի որեւիցե բան ա, հատապտուղ չի, որ դու սնվես»:

Հարցին, թե օրենքում գրված է, որ պետք է միայն հատապտուղով սնվե՞լ, ոստիկանն արձագանքում է. «Ոչ, պարետը ասել է, որ միայն սնվելիս հանել շնչադիմակը: Իսկ պոպոքը սնունդ չի: Դուք կբողոքարկեք, ձեզ կասեն՝ պոպոքը ինչ ա»:

Վալերի Մանուչարյանն էլ ոստիկանին հարցնում է՝ մի քանի սննդի անուն կասե՞ք, որ հասկանամ, թե ձեր պատկերացմամբ սնունդը որն է:

Ավելի ուշ օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նշելով. «ՀՀ ոստիկանապետին խնդրում եմ թիվ 08920 ոստիկանի կրծքանշանը կրող ավագ ենթասպա Կարեն Մկրտչյանի մասնագիտական կարողությունները զարգացնելու, ինչպես նաև օգնելու նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով գործուղել որևէ հաստատություն, որտեղ նրան կբացատրեն, որ պոպոքը համարվում է սնունդ և կբացատրեն, որ իզուր է ինձ գաղտնի լուսանկարել և ծառայությունից դուրս փորձել գտնի ու ջնջել տա այս տեսանյութը։

Տղերք ջա՛ն, վերջապես ուղեղներդ մտցրեք, որ իմ հետ սպառնալիքի լեզվով խոսելը չաշխատող տարբերակ է։

ՀԳ. Մարդ էլ չկարա պոպոք ուտի ու հանգստանա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ