12 09 2020

ԵՏՀ Խորհուրդը սկսել է զբաղվել հայկական ավտոմեքենաների հետ կապված խնդրով

ԵՏՀ Խորհուրդը սկսել է զբաղվել հայկական ավտոմեքենաների հետ կապված խնդրով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը սկսել է զբաղվել հայկական ավտոմեքենաների հետ կապված խնդրով, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

«Մասնավորապես, որոշվել է ընդլայնել Միության երկրների մաքսային մարմինների միջեւ տեղեկությունների փոխանակումը: Հայաստանին եւ Ղրղզստանին հանձնարարվել է տեղեկություն տրամադրել մաքսային տուրքերի եւ նման տրանսպորտային միջոցների նկատմամբ հարկերի եւ մաքսային տուրքերի վճարված գումարի չափի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:  

Նշվում է, որ այդ միջոցը կօգնի սահմանափակել ՌԴ տարածք Հայաստանի եւ Ղրղզստանից անձնական օգտագործման համար այն ավտոմեքենաների ներկրումը, որոնք թողարկվել են այդ երկրներում ավելի ցածր մաքսային տուրքերով՝ ի տարբերություն այլ ԵԱՏՄ անդամ պետություններում գործող տուրքերի: Նման տեղեկությունների առկայությունը կօգնի քաղաքացիներին խուսափել անբարեխիղճ ձեռնարկատերերից ավտոմեքենա գնելուց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ