Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Կառավարության դիմաց են եկել՝ պահանջելով նախկին գյուղապետին չվերադարձնել նույն պաշտոնին։
«Հեղափոխությունից հետո մենք ակցիա արեցինք ու նախկին գյուղապետն իր դիմումի համաձայն հրաժարական տվեց։ Նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը։ Հետո նախկին գյուղապետը պաշտոնին վերականգնվելու համար դիմեց դատարան, առաջին ատյանը դիմեց իր հայցադիմումը եւ ինքը դիմեց Վերաքննիչ դատարան, Վերաքննիչն էլ բավարարեց մասնակի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ մարզպետի որոշումը չեղյալ համարեց։ Նա դիմեց Վճռաբեկ դատարան ու հետ վերցրեց իր հայցը։ Ինքն այսօր ունի կնիք, մի հատ դեղատուն է վերցրել ու իր համար դարձրել գյուղապետարան ու ուզում է այդպես աշխատել։ Մենք չգիտենք՝ այդ լիազորություններն իրեն ով է տվել։ Մենք պահանջում ենք, որ նախկին գյուղապետը չպաշտոնավարի նույն պաշտոնին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը