10 09 2020

Հայաստանը տարածաշրջանում ամենազարգացած և կազմակերպված երկիրը դառնալու ներուժ ունի․ Ռոբերտ Քոչարյան



Իմ տպավորությունն այն է, որ Հայաստանը կարող է ամենազարգացած և կազմակերպված երկիրը լինել տարածաշրջանում: Ներուժ կա, ես դա տեսնում էի։ Այս մասին «Հաղթանակած» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Համաշխարհային բանկը մեր փորձը սովորեցնում էր ուրիշներին: Անգամ Արևելյան Եվրոպայում մեր մասնագետները սեմինարներ էին անցկացնում մեր հաջողությունների մասին: Դա վաղուց արդեն չկա: Այնտեղից են գալիս սովորեցնելու: Այնուամենայնիվ, ես կկրկնեմ` ներուժ կա: Մենք կարող ենք տարածաշրջանում ամենալավը լինել ամեն ինչում: Մենք նավթ ու գազ չունենք: Կարգապահություն և գիտելիքների վրա հիմնված տնտեսություն. սա է մեր ապագան»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ