Արսեն Ջուլֆալակյանը մանդատից հրաժարվեց, քանի որ խորհրդարանն իր տեղում չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ԿՀ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե պատգամավորը տարակարծիք է նախարարի հետ, ապա այդ տարակարծությունը պետք է վերածվի նիստերի դահլիճում դեբատի: Դա նորմալ է, դա սահմանադրական է, դա ժողովրդավարական է:
Բայց ե՞րբ եք հիշում դեպք, որ «Իմ քայլի» պատգամավորը հրապարակավ քննադատի նախարարի: Ես չեմ հիշում: Տպավորություն է, որ «Իմ քայլում» կուսակցական դիսցիպլինան սահմանադրությունից ու ժողովրդավարությունից վեր է:
Սա աննորմալ երևույթ է, որի մեղավորը, բնականաբար, Ջուլֆալակյանը չէ:
Եվ հիշեք. եթե դեբատը խորհրդարանում չէ, ապա այն փողոցում է: Ձեր ներկուսակցական բանավեճերը ձեզ պահեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը