Հայաստանում չկա հոգեկան առողջ և ուղեղի վրա ծալքեր ունեցող մարդ, որը կմտածի, որ այս կորոնավիրուսի խայտառակությունը Նիկոլ Փաշինյանը չէր ուզում՝ Արսեն Թորոսյանը ստիպելով անում էր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
«Ադեկվադ» միաբանության անդամը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական իմացությամբ են կայացվում նույնիսկ ոչ կարևոր որոշումները: Նա որպես փաստարկ բերեց իր հավաստի աղբյուրներից ստացած տեղեկությունն այն մասին, որ Երևանում գովազդային ցուցանակների վրա գովազդ տեղադրելու համար, եթե այդ ցուցանակի վրա կա քաղաքական ենթատեքստ, ապա պետք է լինի Նիկոլ Փաշինյանի անձնական համաձայնությունը, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը