31 08 2020

Մարդիկ անդունդի մեջ են. ցանկացած ոլորտ պրեբլեմի առաջ է․ Գագիկ Ծառուկյան

Մարդիկ անդունդի մեջ են. ցանկացած ոլորտ պրեբլեմի առաջ է․ Գագիկ Ծառուկյան

Ցանկացած ոլորտ պրեբլեմի առաջ է: Տնտեսական ճգնաժամը և համաճարակը մարդկանց հնարավորություն չեն տալիս բանկի տոկոսները փակել, երեխային կերակրել կամ ծնողին բուժել, ԲՀԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Մարդկանց վիճակը շատ ծանր է, մարդիկ անդունդի մեջ են: Այսօր ցանկացած պաշտոնյա, ղեկավար պարտավոր է իր ժողովրդով հետաքրքրվել և խնդիրներին լուծուներ առաջարկել», - ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ հակառակ դրան՝ ականատես ենք լինում իշխանության դեմ ամենօրյա բողոքի ակցիաների:

«Մարդիկ ասում են՝ հարգելի իշխանություն, մի քայլ կատարեք, մի հնարավորություն տվեք. ճոխություն չենք ուզում: Այսօր մարդիկ գնում, կառավարության դիմաց բողոքում են, բայց ո՞վ է իջնում, լսում, որ մարդիկ գոնե զգան՝ իրենց մասին մտածող կա», - հարց հնչեցրեց ԲՀԿ առաջնորդը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ