Դեռ 2019 թ. փետրվարին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ասում էր՝ 450 գազելներ պետք է ցանցից դուրս մնան։ Այս մասին հիշեցերց ավագանու «Լույս» խմբակցուրթյան ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Այս 450 մաշված գազելները 15 տարեկան են, պետք է այս ամռանը գծերից դուրս մնացած լինեին, որովհետև արդեն 15 տարին լրացել է։ Փաստացի այս պահին ունենք իրավիճակ, երբ խախտված է կառավարության համապատասխան որոշումը։
Ո՞րն է ներքին հրահանգը, որ տրվել է՝ եկեք պահենք այս 15 տարին լրացած գազելները, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու, քանի խմբաքանակ կգա։ Հասկանալի է, որ եթե 450-ը գծերից դուրս մնան, կստեղծվի կոպալսային իրադրություն»,- ասաց Խաժակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը