Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ
Մեծարգո նախագահ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Որպես Արցախյան ազգային ազատագրական պայքարի առաջնորդներից և Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման, կայացման ու զարգացման, պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման, դժվարությունների հաղթահարման, պաշտպանունակության ապահովման ու ամրապնդման, Արցախյան խնդրի կարգավորման և հաղթանակների կերտման գործում: Ձեր նվիրյալ ծառայությամբ և երկարամյա պետականամետ գործունեությամբ Դուք վկայել եք Ձեր անվերապահ նվիրումն ու սերը՝ հանուն հայրենի մեր երկրի ու մեր ժողովրդի՝ վաստակելով հայրենակիցների մեծ հարգանքը և զգալի հեղինակությունը արտերկրում:
Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ լավագույն բարեմաղթանքներս հղել Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին, վստահ եմ, որ նրանք պահպանելով Ձեր օջախի ավանդույթները, բարի համբավն ու արժանապատվությունը, Ձեզ հետ միասին իրենց հոգու արիությամբ և տոկունությամբ, անսպառ ուժով ու կորովով կհաղթահարեն բոլոր փորձությունները՝ ի բարօրություն Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի:
Թող Աստված օրհնի Ձեզ և Ձեր ընտանիքը՝ շնորհելով ամենքիդ հոգու խաղաղություն, անկոտրում կամք և զորություն:
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը