Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով նախադպրոցական հաստատություններում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները փոփոխության են ենթարկվել։
Առաջին անգամ հաստատություն ներկայանալիս՝ ծնողների (խնամակալների) կողմից պետք է ներկայացվեր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք, եթե՝
ա. ծնողների (խնամակալների) շրջանում նախկինում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19),
բ. ծնողները (խնամակալները) շփում են ունեցել COVID-19 հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ եւ գտնվել են ինքնամեկուսացման մեջ:
Այսօր այս դրույթը ուժը կորցրած է ճանաչվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը