28 08 2020

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը սկսում է ընդունելությունը

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը սկսում է ընդունելությունը

Երեւանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը կվերականգնի քաղաքացիների ընդունելությունը սեպտեմբերի 15-ից, հաղորդում է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

«2020 թվականի սեպտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության չեղարկման դեպքում նախատեսվում է վերականգնել քաղաքացիների ընդունելությունը հյուպատոսական բաժնում նախնական գրանցմամբ բոլոր հյուպատոսական, նոտարական եւ պետական ծառայությունները տրամադրելու համար, բացի վիզաների ձեւակերպումից, որը կսկսվի ՌԴ կառավարության համապատասխան որոշման արդյունքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

2020 թվականի սեպտեմբերի 1-ից բաց կլինի հնարավորությունը սովորական ռեժիմում հերթագրվել էլեկտրոնային համակարգում։ Գրանցման համար համապատասխան հղումները տեղադրված են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կայքի «Հյուպատոսական հարցեր» բաժնում։

Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ-ի ներկայացուցչությունում (միգրացիայի հարցերով) ընդունելության վերականգնումը քննարկվում է։ Ընդունելության մեկնարկի ժամանակացույցի մասին հավելյալ կհաղորդվի։

Հյուպատոսական ընդունելությունը կիրականացվի սանիտարահամաճարակաբանական պահանջները պիստ պահպանելով։ Այցելուները պետք է կրեն դիմակներ եւ ձեռնոցներ, պահպանեն սոցիալական հեռավորությունը, պարտադիր կարգով ջերմաչափվեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ