27 08 2020

Նոր օժանդակություն՝ «Օգնիր եղբորդ - Լիբանան» ծրագրին

Նոր օժանդակություն՝ «Օգնիր եղբորդ - Լիբանան» ծրագրին

«Երկիր» հիմնադրամը շարունակում է ներկայացնել «Օգնիր եղբորդ – Լիբանան» ծրագրին նվիրատվություն կատարած կազմակերպություններին: Հիմնադրամը տեղեկացնում է, որ «Օգնիր եղբորդ - Լիբանան» ծրագրին են միացել նաև Հայաստանում գործունեություն ծավալող գործարարները։ Ստորև ներկայացնում ենք այդ կազմակերպություններն ու օժանդակության չափը։

«ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ` 2 տոննա շաքարավազ
«ԱՎՇԱՐ ՊՐՈԴ» ընկերություն` 1000 հատ տոմատի մածուկ
«Մոնթե․ Մ» ընկերություն՝ 1,6 տոննա մակարոն
«ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ընկերություն՝ 1000 բանկա մսի պահածո, 1000 հատ սմբուկի խավիար

Շուտով արդեն հայրենական արտադրության այս և մյուս մթերքները կուղարկվեն Լիբանանում ապրող մեր քույրերին և եղբայրներին։

Դրամահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ մանրամասներն՝ այստեղ։ #Օգնիրեղբորդ #Լիբանան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ