Լրագրողի աշխատանքին խոչընդոտելը քրեական հոդված է: Լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին արգելվել է լրագրողների ներկայությունը:
«Ինձ էլ տեղյակ չեն պահել, որ այսօր լինելու է խորհրդի նիստ, ես ուղղակի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ-դասախոսներից իմացել եմ, որ այսպիսի ծանուցում են ստացել և կիազմակերպել եմ աշխատանքը: Մտածել եմ, որ ինչպես նախկինում, այս անգամ ևս աշխատանքը կլինի բաց, որովհետև 18 թվականից այս կաղմ, ինչ ես աշխատում եմ համալսարանում, հոգաբարձուների խորհրդի նիստերը միշտ եղել են բաց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը