Օգոստոսի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները եւ վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երեւանի Նոր Նորք եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ ՀՀ պարետի որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Մանսավորապես՝ Նոր Նորքի 1-ին զանգվածում եւ Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Երեւանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայանի հարակից տարածքում, Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարած վերահսկողության արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։
Այստեղ խնդիրը գրեթե կարգավորվել է, վարորդները մեծամասամբ պահում են պարետի կողմից ամրագրված բոլոր ցուցումները։
Հիմնական խախտումները կրկին շարունակում է արձանագրվել հանրային տրանսպորտում։ Այսօր եւս կանոնավոր երթուղիներում ուղեւորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում եւ ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղեւորներով եւ գերբեռնված ուղեւորափոխադրում իրականացնելու դեպքեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը