22 08 2020

Շատ կորուստներից կարելի է խուսափել՝ ուրիշների բացասական փորձից դասեր քաղելով. Կարեն Վրթանեսյան

Շատ կորուստներից կարելի է խուսափել՝ ուրիշների բացասական փորձից դասեր քաղելով. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Բերլինի դպրոցներում դասերը վերսկսվել էին օգոստոսի 10-ին։ Դպրոցների բացման ժամանակ ասում էին, որ կան և՛ վախեր, և՛ «զգուշավոր լավատեսություն»։

11 օր անց՝ օգոստոսի 21-ի դրությամբ Բերլինի 825 դպրոցներից 41-ում կորոնավիրուսով վարակվածներ են բացահայտվել, հարյուրավոր աշակերտներ և ուսուցիչներ մեկուսացման մեջ են հիմա։

Փետրվարից սկսած գրում եմ, որ պետք չէ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում հերթով անել բոլոր հնարավոր սխալները, հետո դրանց դեմ հերոսաբար պայքարել։ Շատ կորուստներից կարելի է խուսափել՝ ուրիշների բացասական փորձից դասեր քաղելով։

* * *

— Ալո-ալո։
— Տու-տու-տու ...

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ