ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել Covid-19 նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Օգոստոսի 11-20-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 11 225 վարակազերծում, որից 7 669-ը՝ մարզերում, 3 556-ը՝ Երևանում։
ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը