19 08 2020

Արայիկ Հարությունյանը ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում է

Արայիկ Հարությունյանը ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում է

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը գրում է.

«2020թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 355 հոդված, որոնցից 204-ը եղել է բացասական, 5-ը դրական, 146-ը՝ չեզոք։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ևս ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում է։ Բացասական հոդվածների թիվը գերազանցում է անգամ չեզոք հոդվածների թվին։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը քննադատել է հայոց պատմություն առարկայի նոր չափորոշիչները. «Արայիկ Հարությունյան, դու՝ որպես ռեֆորմատոր, զրո ես»։

Ըստ մամուլի` Արայիկ Հարությունյանը խուսափել է իշխող խմբակցության հետ հանդիպումներից: Մամուլը նաև հավելել է, որ ի վերջո խմբակցության ղեկավարությանը հաջողվել է նրան «բերման ենթարկել»։

ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտի պնդմամբ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե միավորվում է առարկան, իրականում ներկայացվող չափորոշիչներից դատելով՝ չի համապատասխանում միավորում բառին. «Թվերն են խոսում այդ մասին, ոչ թե մենք: 255-ը 336 ժամ չէ: Սա միավորում չէ»։

Լիլիթ Պողոսյանն ափսոսում է, որ 15 տարիների ջանք ու եռանդով կայացած առարկան մեկ գրչի հարվածով նման ճակատագրի է արժանանում:

Այս թեմայով քննադատություններ են հնչեցրել նաև այլ մասնագետներ։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն, անդրադառնալով Արայիկ Հարությունյանին, նշել է, որ ջերմ հարաբերություններ է ունեցել նրա հետ, բայց իրավապաշտպանի մոտ առաջին մեծ հիասթափությունը եղել է անցյալ տարի, երբ նախարարը հանդիպել է հայագիտական ինստիտուտների եւ ամբիոնների ղեկավար-գիտնականների հետ։ Ըստ Իշխանյանի` աչքի է զարնել նախարարի մեծամտությունն ու քամահրանքը ներկաների նկատմամբ. «Այժմ չեմ ուզում անդրադառնալ ԿԳՄՍ նախարարության կողմից հրամցված տարաբնույթ հայեցակարգերին։ Ուղղակի վերջին օրերին նախարար Արայիկ Հարությունյանը ցուցադրեց նաեւ իր, ներեցեք՝ պարզունակությունը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ