Ինչի՞ համար մենք պետք է Ադրբեջանից ներողություն խնդրենք, այն բանի համա՞ր, որ մենք հետևելով օրենքի տառին, փորձում էինք խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշման մեր իրավունքը: Այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ ահնդիպմանն ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«92 թվականին մինչև մայիս ամիս օր է եղել Ստեփանակերտի վրա մինչև 350 ռումբ, արկ ու հրթիռ է ընկել, ա՞յդ բանի համար ներողություն խնդրեինք: Ես և իմ մարտական ընկերները որևէ կոմպլեքս չունենք ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք: Մենք ամաչելու ոչինչ չունենք, մենք կամաչեինք, եթե չդիմադրեինք, եթե չպաշտպանեինք մեր օջախները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը