22 05 2024

Մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ հետապնդում ենք իշխանափոխության գաղափարը. Սերժ Սարգսյան



Մենք ամեն ինչի պատրաստ ենք, որ այս շարժումը հաջողության հասնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժմանը:

«Շարժումը լավ թափ է առել և կարծում եմ, այո, կհասնի հաջողության: Մենք կսատարենք վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ սրբազանը»,- նշեց նա:

Դիտարկմանը, որ գուցե իշխանությունները վախենո՞ւմ են նախկինների վերադարձից և այդ պատճառով են շարժումն ասոցացնում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հետ, Սերժ Սարգսյանն ասաց«Վախենում են թող խաչակնքվեն, թող գնան վախերը չափեն, գնան սառը ջուր խմեն։ Մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք։ Մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ հետապնդում ենք իշխանափոխության գաղափարը»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ