Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Շահվերդյան) քիչ առաջ բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը և քաղբանտարկյալ Նարեկ Թևոսյանի կալանքի ժամկետը երկարացրեց 2 ամսով։
Թևոսյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար «նյութապես շահագրգռելու» հոդվածով՝ արարք, որի քրեականացումն օրեր առաջ ուղիղ քննադատել էր ԵԽԽՎ-ն։ Այլ կերպ՝ եվրոպացիներն իրենց ոչ բնորոշ հստակությամբ ասել էին, որ տվյալ արարքը պետք է դադարի հանցանք լինելուց, և վերջ։
Այս պայմաններում մարդուն ոչ միայն ազատ չարձակելը, այլև կալանքի ժամկետը մի բան էլ երկարացնելը նշանակում է թքած ունենալ ԵԽԽՎ-ի հստակ ու հասկանալի դիրքորոշման վրա։
Բացի այդ, Մարտակերտի Վանք գյուղից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի նկատմամբ այս մոտեցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ արցախցիների նկատմամբ նիկոլական ռեժիմի անթաքույց թշնամանքի դրսևորում։
Քիչ ուշ հարցին ավելի հանգամանալից կանդրադառնամ «լայվով»։ Մի քիչ սառեմ, թե չէ որ հիմա սենց ջղայնացած «լայվ» մտնեմ, ապա ամառային արձակուրդներս կանցկացնեմ «Վարդաշեն» ՔԿՀ-ում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը