Քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբության էջում գրում է.
«ԼՌԵԼՈւ ԻՐԱՎՈւՆՔ ՉՈւՆԵ՛Ք, ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ
Ես լիարժեք հասկանում եմ այն արժանապատիվ մարդկանց, ովքեր 2018 թվականի գարնանը իրենց բողոքը արտահայտեցին...
Ես լիարժեք հասկանում եմ այն արժանապատիվ մարդկանց, ովքեր հավատացին, որ որևե բան պետք է փոխեն դեպի լավը...
Ես լիարժեք հասկանում եմ այն արժանապատիվ մարդկանց, ովքեր մեծ սպասումներով, առաջին տարին փորձում էին ամեն կերպ պաշտպանել այսօրվա իշխանություններին, հավատալով, որ դեպի լավն ենք գնում...
Ես լիարժեք հասկանում եմ այն արժանապատիվ մարդկանց, ովքեր արդեն 2018 թվականի վերջում, տեսնելով այսօրվա իշխանությունների սխալները, անկեղծ հավատում էին, որ դա անփորձությունից է և դեռ ամեն բան կփոխվի...
ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈւՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ովքեր արդեն հիմա, 2 տարի անց, տեսնելով այն, ինչ տեղի է ունենում շարունակում են պաշտպանել այս իշխանություններին, կամ, լավագույն դեպքում լռում են, փախուստի դիմելով և պատասխանատվություն չվերցնելով իր վրա, 2018 թվականին տեղի ունեցածի համար, միայն այն բանի համար, որ չկանգնեն այն դաժան իրականության առաջ, որ ԽԱԲՎԵԼ ԵՆ... ԱՅՈ, ԴՈւՔ ԽԱԲՎԵԼ ԵՔ։
Եվ եկեք հասկանանք որտե՞ղ է Ձեր արժանապատվությունն ու պատիվը, որտեղ են Ձեր արժեքներն ու ավանդույթները, որտեղ է Ձեր հիշողությունն ու պատմության նկատմամբ ունեցած հարգանքը, որտեղ է Ձեր կրթության նկատմամբ ձգտումն ու մշակույթը, երբ Ձեր կողքին, Ձեր ընտրած իշխանությունը՝
- լգբտ համայնքին տալիս է ավելի մեծ հնարավորություններ և տրանսվստիտները գրավում են Հայաստանը ու ԴՈւՔ ԼՌՈւՄ ԵՔ։ Ձեզ թվում է դա Ձեզ չի՞ վերաբերվելու՝ ՍԽԱԼՎՈւՄ ԵՔ։
- Ձեր երեխաներին ամենափոքր տարիքից սեռական դաստիարակություն են տալու, այն տարիքից, որում Դուք համոզված եք եղել, որ Ձեզ «արագիլն է բերել», կամ «կաղամբի մեջից են գտել» իսկ ԴՈւՔ ԼՌՈւՄ ԵՔ։ Ձեզ թվում է կարողանալու եք անձամբ Դուք խուսափե՞լ Ձեր երեխայի այդ սեռականացումից և այլասերումից՝ ՍԽԱԼՎՈւՄ ԵՔ։
- Ազգի պատմությունը խեղում են, դասագրքերն ու չափորոշիչները աղավաղում են, ու Ձեր երեխաները այլևս չեն ընկալելու «Հայ» լինելը՝ որպես հպարտություն, այլ երբեմն նույնիսկ ամաչելու են «Հայ» լինելու համար իսկ ԴՈւՔ ԼՌՈւՄ ԵՔ։ Ձեզ թվում է Դուք տանը կարողանալու՞ եք տալու այդ «ազգային հպարտությունը» Ձեր բալիկին՝ ՍԽԱԼՎՈւՄ ԵՔ։
- Ազգի գրականությունը խեղում են, մեր գրողներին ծրագրից հանում են ներմուծելով ալկոհոլիկների և հոմոսեքսուալիստների մասին գրականություն, անվանելով այն՝ «հայ նորագույն գրականություն» փոխարինելով այն ազգանվեր գրողներով իսկ ԴՈւՔ ԼՌՈւՄ ԵՔ։ Ձեզ թվում է թե երեխային տանը թաքուն կասեք, որ դրանք հիմարություններ եք, ու երեխան Ձեզ կլսի՞՝ ՍԽԱԼՎՈւՄ ԵՔ։
- Մանկատները, գիշերօթիկ դպրոցները փակում են, Մեր եղբայրների և քույրերի երեխաներին, կամ անծնող երեխաներին թողնելով բախտի քմահաճույքին իսկ ԴՈւՔ ԼՌՈւՄ ԵՔ։ Իհարկե դա Ձեզ չի վերաբերվում, քանի որ Ձեր բալիկը կուշտ է և լողացած...՝ բայց ՍԽԱԼՎՈւՄ ԵՔ։
- Հայ Առաքելական Եկեղեցին պղծում են, վեհարանում՝ քյաբաբ են ուտում, Կաթողիկոսի «ինստիտուտը» անարգում են, անարգելով Գրիգոր Լուսավորչի գահը իսկ ԴՈւՔ ԼՌՈւՄ ԵՔ։ Ձեզ թվում է, որ դրանից Ձեր երեխաների հավատքը չի՞ տուժելու՝ ՍԽԱԼՎՈւՄ ԵՔ։
- Մեր ծննդատները փակում են, ծննդյան նորմաներ սահմանելով, շրջանները թողնելով առանց հիվանդանոց իսկ ԴՈւՔ ԼՌՈւՄ ԵՔ։ Դե Դուք Մարալիկում կամ Աչաջուրում չեք ապրում, դա Ձեզ չի՞ վերաբերվում՝ ՍԽԱԼՎՈւՄ ԵՔ։
- Գյուղացուն մենակ են թողնում փակելով Գյուղնախարարությունը և արդեն աշնանը գյուղացին իր խաղողը մթերելու տեղ չունի, չնայած որ բերքն առատ է եղել իսկ ԴՈւՔ ԼՌՈւՄ ԵՔ։ Դե դուք քաղաքում եք ապրում և համոզված եք, որ դա Ձեզ առանձնապես չի՞ վնասելու՝ ՍԽԱԼՎՈւՄ ԵՔ։
- Հայ կանայք սոցիալական ցանցերում, իրենց թոռների հետ ունեցած նկարներով ներկայանալով զազրելի հայհոյախոսում են իսկ ԴՈւՔ ԼՌՈւՄ ԵՔ։ Դե Ձեր կինը կամ քույրը պարկեշտ կին է և դա Ձեզ չի՞ վերաբերվելու՝ ՍԽԱԼՎՈւՄ ԵՔ։
- Արդեն երկրորդ տարին է Ձեր հարազատին չեք հանդիպել, մարդու, ով միշտ Ձեր կողքին է եղել կանգնած տասնամյակներ շարունակ, ում աղջիկ եք տվել, կամ ումից՝ հարս բերել տուն, միայն մի պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը նրան «սև» է հայտարարել, և ԴՈւՔ ԼՌՈւՄ ԵՔ։ Իրականում շատ կարոտում եք։ Կարծում եք լա՞վ եք անում՝ ՍԽԱԼՎՈւՄ ԵՔ։
Իրականում այս ցանկը կարող եմ հավերժ շարունակել՝ Արցախ, սոցիալական ոլորտ, կրթույուն, մշակույթ, առողջապահություն, ԱԺ-ում հայհոյանքներ և գզվռտոց, արտոնյալներ, «դիմակահանդես», անհաշիվ և անհամար տուգանքներ, փողոցում ազատ զբոսնող և իրենց տեսանկյունից սեռականություն գովազդող տրանսվեստիտներ, ամենատարբեր սեկտաներ, Ռուսական հեռուստաալիքների փակում, տնտեսական ճգնաժամ ու Հանրային Հեռուստատեսությամբ և անձամբ Ձեր վարչապետի բերանից հնչող ստեր... ՍՏԵՐ ԵՎ ՄԵՂԱԴՐԱՆՔ... Ինչպես ասում է Ձեր ընտրյալը՝ «աղքատությունը Ձեր գլխում է», «... դուք եք մեղավոր»։ Վերջին ցիտատի եռակետի տեղը կարող եք դնել ինչ բողոք ունեք՝ կորոնավիրուս, սեկտաներ...
Ախր երբ մենակ եք մնում, ինքներդ էլ եք տեսնում, որ սուտ է ասում։
Չկա տնտեսական աճ...
Չկատարվեց և ոչ մի խոստում...
Չբացվեց և ոչ մի գործարան, որը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը...
Չկա տրանպորտով աշխատանքի գնացող պաշտոնյա...
ու Նիկոլ Փաշինյանը և իր թիմը
ՁԵԶ ՉԵՆ ՍԻՐՈւՄ Ու ՁԵԶՆՈՎ ՉԵՆ ՀՊԱՐՏԱՆՈւՄ ԱՅԼ ՕԳՏԱԳՈՐԾՈւՄ ԵՆ ՁԵՐ ՄԱՔՐՈւԹՅՈւՆՆ Ու ՄԻԱՄՏՈւԹՅՈւՆԸ, որպեսզի՝
«սև խավիար ուտեն»...
«Վորոնեժում ծխախոտ վաճառեն»...
Սևանի ափին «փարթիներ» անեն...
պարգևավճարներ ստանան ու պղծեն այն ամենը, ինչը սուրբ ենք համարում...
Չե՞ք հասկանում, որ Ձեր լռությամբ
ԱԶԳ ԵՆՔ ԿՈՐՑՆՈւՄ,
ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ԿՈՐՑՆՈւՄ,
ԸՆՏԱՆԻՔ Ու ՍԵՐՈւՆԴ ԵՆՔ ԿՈՐՑՆՈւՄ,
ԱՆԿԱԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԻՆՔՆԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ ԵՆՔ ԿՈՐՑՆՈւՄ,
ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆ ԵՆՔ ԿՈՐՑՆՈւՄ,
ադրբեջականանում ենք, ու թրքանում,
ՄՇԱԿՈւՅԹ ԵՆՔ ԿՈՐՑՆՈւՄ...
Կորցնում ենք բաներ, ինչը այլևս հնարավոր չի լինելու վերականգնել և մեր սերունդները ամերիկյան հնդկացիների նման դառնալու են ուղղակի «քաղաքացի», ում սիրելու են, հաց ու ջուր են տալու, «հարգելու են», հետո վազելու են բռնեն ու նորից «հարգեն»... բայց ո՞ր երկրում...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը