Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գևորգ Մովսեսյանին Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը:
«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Գևորգ Մովսեսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։
Գևորգ Մովսիսյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մայիսի 22-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը