Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 16-ին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշելու է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս տոնը համարվում է Մարիամ Աստվածածնի` երկինք փոխադրվելու հիշատակի օրը, որը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Աստվածածնի Վերափոխման տոնի օրը` Սբ. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնեք: Այդ օրը մարդիկ նաև եկեղեցի օրհնության են բերում տարվա ﬔջ առաջին անգամ քաղված խաղողը: Խաղողի պաշտամունքը հին սովորություն է: Նախաքրիստոնեական Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Ինչպես բոլոր տաղավար տոների պարագայում, Աստվածածնի տոնին հաջորդող օրը ևս համարվում է մեռելոց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը