Ուրախալի է, որ հավատացյալ հայորդիները ուխտի են եկել և հաճելի է տեսնել յուրաքանչյուրիդ այստեղ: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցուն ակցիայի ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Պատասխանելով Փաշինյանի հրաժարականի մասին հարցին և անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող ակցիաներին՝ եպիսկոպոսը նշեց. «Եկեղեցին մշտապես իր կարծիքը հայտնել է նման հայտարարությունների վերաբերյալ, դատապարտել է ու կարևորություն չի տվել: Մայր Աթոռը շարունակում է աղոթել, Մայր Աթոռը իր հայտարարություններն արել է ժամանակին ու շարունակում է այդ կարծիքի մեջ մնալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը