Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մինչ մենք զբաղված ենք Նիկոլին իշխանությունից հեռացնելով, նա լուրջ տարաձայնությունների մեջ է մտել սորոսի հետ։ Տարաձայնությունների հիմնական պատճառը իր դեմը դրված օրակարգից շեղվելն է։ Իսկ շեղումն իր հերթին պայմանավորված է Հայաստանում շատ լուրջ և գաղափարական ընդդիմության առկայությունով, այլ ոչ իր նախասիրություններով։
Այսօր մենք ականատեսն ենք իշխանության ներսում գտնվող տարբեր թիմերի շատ լուրջ պայքարի։ Վատն այն է, որ երկու հակամարտող կողմերից ոչ մեկը չունի հայանպաստ օրակարգ և հետևաբար այս կամ այն կողմի հաղթանակը չի բերելու որևէ դրական արդյունքների։ Ավելին, այս հակամարտությունը էլ ավելի է թուլացնելու Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում։
Ըստ ամենայնի շուտով մենք ականատես կլինենք Ամուլսարի շուրջ շատ վճռական և ցավոտ զարգացումների` այդ թվում ծեծկռտուկների և այլն, ինչպես նաև սասնա ծռեր-ի անդամների կտրուկ ակտիվացմանը։ Այդ ամենին կարծում եմ կմիանա նաև պատգամավորների մի մասը, ինչպես նաև ՀԿ-ների մի ողջ բանակ։
Ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս իրավիճակից.
Նիկոլ Փաշինյանը պետք է իր մոտ հրավիրի ռեալ ընդդիմադիր դաշտի բոլոր գլխավոր ներկայացուցիչներին և առաջարկի հետևյալը`
Սա է երկիրը փրկելու միակ տարբերակը Նիկոլի համար։ Մնում է հասկանալ` ուզում է նա կանգ առնել և փրկել իր իսկ երկիրը, թե՞ ցանկանում է գործը հասցնել ավարտի...
Հ.Գ. Պարտվել էլ պետք է իմանալ։ Պարտությունը հանուն լավ հայրենիքի իրականում հաղթանակ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը