12 08 2020

Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը. Տիգրան Ավինյան



Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը և նշեց, որ որոշումը շուտով կհրապարակվի։

 «Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները»,- ասաց նա:

Ըստ Ավինյանի՝ վերանայվելու են բացօթյա որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու կանոնները: Օրինակ՝ բնության գրկում, անտառներում և նմանատիպ այլ վայրերում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ