12 08 2020

Լիբանանից շուրջ 100 հայ է վերադարձել Հայաստան

Լիբանանից շուրջ 100 հայ է վերադարձել Հայաստան

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան, այս մասին տեղեկացնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ օրերս Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով ավելի քան 170 մարդ էր զոհվել, ավելի քան 1500 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Հայաստանը երեք ինքնաթիռ հումանիտար օգնություն է ուղարկել Լիբանան՝ հիմնականում սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա և դեղորայք:

Տեսանյութը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ