10 08 2020

ԱԻՆ-ը 10 օրում 11 հազար վարակազերծում է արել



ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել Covid-19 նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում: Հուլիսի 15-31-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 11 237 վարակազերծում, որից 7 827-ը՝ մարզերում, 3 410-ը՝ Երևանում։ ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։ Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ