Մենք խիստ մտահոգված ենք Երևանով, այդ մտահոգությունների համար գործակցության մեկնած ձեռքը մնացել է օդի մեջ, լսող չկա, մեր քննադատություններին արձագանքող չկա, ոչ էլ մեր առաջարկները լսող: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոճեքյանը:
«Հայաստանի Հանրապետության բնակչության 1/3 և Հայաստանի բնակֆոնդի մոտ 60 տոկոսը կենտրոնացած են Երևանում ու այսօր կառավարությունը հայտարարում է, որ Երևանն է դարձել համաճարակի բույնը, և հակառակ այս հաստատմանը Երևանի քաղաքապետը և քաղաքապետարանը հեռու են, կապ չունեն բոլոր այն որոշումների հետ, որոնք կայացվում են: Եթե համաճարակի բույնը Երևանն է, Երևանի առողջապահական խնդիրները, երևանցիների առողջության ապահովումը Երևանի քաղաքապետարանի խնդիրներն են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը