Փաշինյանը պետք է միջամտի, որ մենք կարողանանք մեքենաներով գնալ Ռուսաստան: Այս մասին այսօր՝օգոստոսի 6-ին, Կառավարության շենքի դիմաց ասաց ՌԴ քաղաքացի Դավիթ Հարությունյանը, ով արդեն երկար ժամանակ շատ այլ ՌԴ քաղաքացիների հետ եկել են Հայաստան և չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքների մոտ:
Նա նշում է, որ երկար ժամանակ է այս խնդրով դիմել են վարչապետ Փաշինյանին, ով խոստացել է խնդրին լուծում տալ, բայց մինևչ օրս դեռ չի լուծվել: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հնարավոր է մեքենաներով Վրաստանով անցնե Ռուսաստան, սակայն դա կլինի, եթե վարչապետը խնդրին միջամտի:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը