05 08 2020

Շենգավիթի թաղապետն առաջարկում է սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել զավթած տարածքները

Շենգավիթի թաղապետն առաջարկում է սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել զավթած տարածքները

Շենգավիթ վ/շ ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը առաջարկում է թաղամասի բնակիչներին՝ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել ինքնակամ զավթած տարածքները, ցանկապատերն ու ավտոտնակները: Փոխարենը համայնքը առաջնահերթ կբարեկարգի բակը:

Այդ մասին ֆեյբուքյան էջում գրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
 
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն էլ գրել է.
 
«Հարգելի՛ շենգավիթցիներ.

բակի բարեկարգման 2021թ.-ի ծրագրում կարող է ընդգրկվել ձեր բակը, եթե՝

Շենքի սեփականատերերի նախաձեռնությամբ և միջոցներով կապամոնտաժվեն՝

Ցանկապատված տարածքները.
Ավտոտնակները.
Այլ ինքնակամ զավթված տարածքները.
Դիմել՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄՀԱԿ բաժին, Գ.Նժդեհի 26, հ. 202 սեն. հեռ.՝ 011518770, մինչև ս/թ սեպտեմբերի 1-ը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ