Հայոց եկեղեցու պատմություն առարկան մեր նորանկախ ՀՀ կրթական ոլորտի ամենակարևոր ձեռբերումներից է, որի բարերար ազդեցությունը մենք այս 15 տարիների ընթացքում զգացել ենք։ Առարկայի նպատակն է, ազգային ինքնագիտակցության և ինքնության ձևավորումը և պատրաստումը, ամբողջացումը ազգային-հոգևոր նկարագրի։ Այս առարկան ոչ թե միայն հայոց կաթողիկոսների պատմության, կենսագրության շարադրանքն է, այլ այս դասգրքերում դուք կարող եք ծանոթանալ մեր եկեղեցու պատմությանը ազգային-հոգևոր սովորություններին, տոներին, ծեսերին, քրիստոնեական արժեհամակարգին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
«Սա մի առարկա է՝ նպատակաուղղված և հստակ ծրագրով, որի վերջում ստանում ենք մարդու ձևավորում, որն ունի հոգև-ազգային նարագիր, որն իր արմատներչով կապված է մեր հայրենիքին և իր ստացած գիտելիքներով բաց է աշխարհի առաջ»,- ասաց վարդապետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը