Ակնհայտ է, որ սա քաղաքական պատվեր է, ակնհայտ է, որ քաղաքական ճնշման հերթական դրսևորումն է։ Այս մասին դատրանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նշենք, որ այսօր առաջին դատական նիստն էր Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի և մի խումբ անձանց, որոնք մեղադրվում են 2021 թվականի ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության առջև հայհոյելու համար։
«Սա հերթական քայլն է քաղաքական գործիչներին ճնշելու, այս գործը ապագա չունի, որևէ հիմք չկա։ Ընդամենը ոստիկանների ցուցմունք է, որևէ տեսագրության մեջ այդ անձինք չեն հայհոյում։ Խորհրդային տարիներին ակտիվ քաղաքական գործիչներին ճնշելու համար գործ էին հարուցում, փորձում էին տանել հոգեբուժարան, հիմա էլ այս դեպքում փորձում են այս մարդկանց ներկայացնել հասարական խուլիգաններ, իսկ այս մարդիկ պարզապես պայքարում են հանուն հայրենիքի»,-ասաց Հարությունյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը