Ջերմուկցիները խիստ բարկացած են։ Գիշերը Լիդիանի անվտանգության ծառայությունը ապամոնտաժել և տեղափոխել է Ամուլսարի պահապանների տնակները՝ դրանց փոխարեն տեղադրելով սեփական տնակները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ջերմուկցիները պնդում են, որ իրենց տնակները Լիդիանի տարածքում ՉԷԻՆ և ի հիմնավորումն՝ ներկայացնում են դատական ակտ։
Առավոտից ջերմուկցիները իրազեկում են հանգստացողներին այն մասին, որ ժամը 15:00-ին հավաքվելու են Փոստի դիմացի հրապարակում՝ դեպի Ամուլսար ավտոերթ իրականացնելու համար։
Ջերմուկցիներին իրազեկելու կարիք չկա, որովհետև բոլորը իրազեկ են և բարկացած։
Միաժամանակ, բոլոր ինձ հանդիպած ջերմուկցիները տրամադրված են բացառապես խաղաղ պայքարի՝ պնդելով, որ դա՛ է եղել և լինելու պայքարի հաջողության գրավականը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը