03 08 2020

Խայտառակ, ամոթ․ Մարգարիտա Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի հոդվածի մասին

Խայտառակ, ամոթ․ Մարգարիտա Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի հոդվածի մասին

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Facebook-ի իր էջում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որը նա հրապարակել է իր կողմից ղեկավարվող «Հայկական ժամանակ» թերթում:

Սիմոնյանը մեջբերել է հոդվածի մի մասի ռուսերեն թարգմանությունը.

«Եկեք դադարենք մեր նախնիներին գովաբանել եւ շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են այդ նախնիները մեզ ժառանգել, ի՞նչ են թողել իրենց հետեւից: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետեւ ոչինչը այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք մինուս չգիտեմ քանիսից, որովհետեւ մեր նախնիները մեզ ժառանգել են ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների եւ անբարոյականության մի այնպիսի պաշար, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, չափազանց դժվար:

Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետեւ նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ: Մեր նախնիները իրենց սերունդների համար հոգ չեն տարել գոնե այնքան, ինչքան կենդանիներն են հոգ տանում իրենց բնազդով: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովքն են անում մեր նախնիների»։

Նիկոլ Փաշինյան, 2005թ․

«Նենեգա՝ իմ ոսկե մեծ տատ, ով վերապրել է Ցեղասպանությունը եւ ինձ մեծացրել է պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի նկատմամբ ակնածանքով,  լավ է, դու սա չես տեսնում, սիրելիս:

Դու չգիտես, որ Հայաստանում ղեկավարման են դրել մարդու, որը քեզ, Նենեգա, քեզ, ում աչքի առաջ ամբողջ ընտանիքը կոտորվել է յաթաղանով եւ միայն մեծ քույրն է ինքն իրեն խեղդել, որ ողջ չընկնի ենիչերիների ձեռքը, նա ՔԵԶ մեղադրում է «ցեղասպանության ու անբարոյականության մեջ»։

Հիմա ես հասկանում եմ, թե ինչու իմ գրառումը այդքան աղմուկ բարձրացրեց Հայաստանում: Ես իսկապես այն հասարակության մի մաս չեմ, որը ունակ է ուրախանալ ինչ-որ մեկի իշխանությամբ, որը արհամարհում է հայոց մեծ պատմությունը, հայհոյում է նախնիներին եւ չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը: Խայտառակ եւ մանկուրտ: Իմ Նենեգան կթքեր նրա աչքերի մեջ: Ամոթ»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ