Տարոնը չկարողացավ, Հայկը կարողացավ. Հայկ, ՍԻՐՈՒՆ ՉԻ՛ Երևանի քաղաքապետի ապտակը երևանցիներիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը եւ տեսանյութ հրապարակել, որում ներկայացնում է Մաշտոցի պուրակում տիրող իրավիճակը:
«Կարող ենք ասել, որ այս այգու կեսը քաղաքապետի մի գրչի հարվածով ուղղակի ոչնչացվեց»,-ասաց նա և հիշեցրեց, որսա հենց այգին է, որ Տարոն Մարգարյանի օրոք ցանկանում էին կրպակներ կառուցել։
«Կորուստն անդառնալի է։ Իսկ այն պնդումներին, որ այստեղ ծառեր կտնկեն, կամ ոմանք ասում են, որ Երևանում քաղաքապետարանը ծառեր է տնկում, ապա ասեմ, որ ծառ պարտավոր են տնկել, սակայն այգու կեսը ոչնչացնելը, բետոնապատելը, սրան դուք դրեք անուն»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը