01 08 2020

Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ները գործարկվել են. նախարար

Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ները գործարկվել են. նախարար

Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ները գործարկվել են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` կից հրապարակելով անօդաչու թռչող սարքի գործողության տեսանյութը։

 

«Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ»,– տեսանյութին կից գրել է նա։

Տեսանյութից երեւում է, թե ինչպես է հայկական արտադրության ԱԹՍ–ն իրականացնում իր առջև դրած առաջադրանքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ