31 07 2020

Վրաստանում հերթական բողոքի ակցիան է անցկացվել Սորոսի հիմնադրամի դեմ

Վրաստանում հերթական բողոքի ակցիան է անցկացվել Սորոսի հիմնադրամի դեմ

Նախօրեին «Վրացական մարշ-ազգային շարժում» քաղաքական միավորումը հերթական բողոքի ակցիան է անցկացրել Թբիլիսիում՝ պահանջելով երկրում արգելափակել «Բաց հասարակության հիմնադրամի» (Սորոսի հիմնադրամ) գրասենյակի գործունեությունը, հայտնում է eadaily.com-ը:

Ցուցարարները հավաքվել են «Ռուսթավելի» մետրոյի կայարանի մոտ, որից հետո շարժվել են հիմնադրամի գրասենյակ:

Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը Վրաստանում «Բաց հասարակության հիմնադրամի» գործունեության լիակատար արգելքն էր:

Նշենք, որ հուլիսի սկզբին «Վրացական մարշ» ազգայնական շարժումը դարձել է քաղաքական կուսակցություն, և դրա ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են մասնակցել հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանի ընտրություններին:

«Վրացական մարշ» կուսակցության հիմնադրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 2-ին՝ Սագուրամոյում գրող Իլյա Չավչավաձեի տուն-թանգարանում: Կուսակցությունը որպես կարգախոս ընտրել է Չավչավաձեի արտահայտությունը «երեք առաքինությունների» վերաբերյալ՝ «լեզու, հայրենիք և հավատ»:

 

Այն մասին, որ «Վրացական մարշը» կուսակցություն է դառնալու և մասնակցելու է ընտրություններին, հայտնի է դարձել հունիսի սկզբին:

Այդ մասին հայտարարել էր դրա առաջնորդ Սանդրո Բրեգաձեն, որը մեկ անգամ չէ ինքն իրեն անվանել Դավիթ Շինարարի և Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հետևորդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ