30 07 2020

ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ․ Shamshyan.com

ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․«SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ կառավարության գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկում կրակ և ծուխ է նկատվել: 


Այս պահին կատարվում են հետախուզական աշխատանքներ, երթևեկությունը Մելիք Ադամյան փողոցում Երևանի ճանապարհային ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է:

Մանրամասները՝ քիչ ուշ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ