29 07 2020

Թաղապետի և տեղակալի կողմից ծեծի ենթարկված աշխատակիցն ազատման դիմում է գրել

Թաղապետի և տեղակալի կողմից ծեծի ենթարկված աշխատակիցն ազատման դիմում է գրել

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վաչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում թաղապետարանի աշխատակից Գևորգ Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Այդ մասին վերջինս հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Քննիչը փորձում էր ինձ համոզել, թե այ եթե աշխատանքից ազատման դիմում գրեիր ու նոր հաղորդում տայիր, դա նոր կդիտվեր պաշտոնի չարաշահում։

Իսկ որ Շենագվիթի թաղապետարանի շենքում երեք բարձաստիճան ղեկավար անձ խուլիգանաբար քաշքշում, հարվածում և գցում են գետնին աշխատակցին, դա միջանձնային հարաբերություններ են։ Երևի ընկնելիս ձեռքի տեղը գլուխս պիտի վնասվեր, որ գործին ընթացք տար։ Խելքի աշեցեք

Էս դիմումս էլ ձեզ նվեր»,-գրել է աշխատակիցը՝ կից ներկայացնելով դիմումի լուսանկարը։

Հիշեցնենք, որ թաղապետարանի 52-ամյա աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  ծեծի ընթացքում Գ. Պողոսյանը ընկել է գետնին և դա չի խանգարել ծեծողներին և շարունակել են հարվածել։ Պատճառը եղել է այն, որ Գ. Պողոսյանին, ով աշխատում է Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես համակարգչային օպերատոր, թաղապետն ու տեղակալը ասել են, որ նա պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն Գ. Պողոսյանը մերժել է առաջարկը, ինչից հետո պաշտոնյաները գործի են դրել բռունցքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ