Այս տարի նախորդ տարվա նման ունենք Սևանա լճի ինտենսիվ ծաղկում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
Նրա ծխոսքով, ծաղկման ավարտվելը դեռ ոչինչ չի նշանակում, այդ կապտականաչ ջրիմուռները նստում են լճի հատակին, մեծացնում են օրգանական նյութերի բեռը, որտեղ խլում են հատակային շերտերի թթվածինը, որի պատճառով վատ պայմաններ են ստեղծում. «Դա խեցգետնի շրջանում նպաստում է հիվանդությունների տարածմանը: Վերջին տարիներին խեցգետնի պաշարները կտրուկ կրճատվել են, դա նույնպես օրգանական աղտոտվածության հետևանք է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը